Jump to content

Դարչո Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարչո Հովհաննիսյան
Ծնվել էմայիսի 10, 1912(1912-05-10)[1]
ԾննդավայրՋաջուռ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1983
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆուբարաշենի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1948)[1] և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պետական գործիչ
ԱշխատավայրՀԿԿ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Դարչո Հովհաննեսի Հովհաննիսյան (մայիսի 10, 1912(1912-05-10)[1], Ջաջուռ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ կուսակցական և պետական աշխատող։ Շահումյանի շրջանի (1949-1961), Աբովյանի շրջանի (1961-1962) և Էջմիածնի շրջանի (1962-1968) ՀԿԿ առաջին քարտուղար։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1953)[2]։ Հայաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի անդամ (1954 թվականից)։ ՀԽՍՀ III-VIII գումարումների պատգամավոր։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։ 1968-1970 թվականներին եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի հացամթերումների և համակցված կերերի արտադրության, իսկ 1970 թվականից արտասահմանից վերադարձող հայերի ընդունման և տեղավորման պետական կոմիտեների նախագահ։ ՀԿԿ X-XXVI համագումարների պատգամավոր։ 1954 թվականից ՀԿԿ Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ III-VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարչո Հովհաննիսյանը ծնվել է 1912 թվականի մայիսի 10-ին, Ռուսական կայսրության Երևանի նահանգի Ջաջուռ գյուղում, երկաթուղային աշխատողի ընտանիքում[3][4]։ 7-ամյա երկաթուղային դպրոցն ավարտից հետո, 1926 թվականի վերջում ընդունվել է Լենինականի երկաթգծին կից պրոֆտեխնիկում՝ որպես լոկոմոտիվային խառատի աշակերտ[4]։ 1929 թվականին ավարտել է Լենինականի լոկոմոտիվային դեպոն, 1930 թվականին տեղափոխվել է Երևանի լոկոմոտիվային դեպո[5]։ 1931 թվականին արժանացել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի[6]։ Նույն տարում ընդունվել է ԽՄԿԿ շարքեր[7]։

Մինչև 1932 թվականը Հովհաննիսյանն աշխատել է Երևանի դեպոյում։ 1933 թվականին բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ուղարկվել է Լենինգրադի Ստալինյան համամիութենական կոմունիստական գյուղատնտեսական համալսարան։ Ավարտելուց հետո վերադարձել է Երևան և նշանակվել Հայաստանի կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի հրահանգիչ, այնուհետև՝ Անդրկովկասյան երկաթուղու 6-րդ մասնաճյուղի քաղաքական բաժնի հրահանգիչ[6]։

1937 թվականին Հովհաննիսյանը Հայաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեում անցել է պատասխանատու աշխատանքի։ 1939 թվականին դարձել է Հայաստանի կոմերիտմիության Երևանի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար[6][3]։ Կոմերիտմիության աշխատանքի լավագույն դրսևորումից հետո 1941 թվականին տեղափոխվել է Հայաստանի Կոմունիստական կուսակցություն և նշանակվել Կենտրոնական կոմիտեի հրահանգիչ։ 1942-1948 թվականներին զբաղեցրել է Հայկական ԽՍՀ Բերիայի շրջանի մեքենա-տրակտորային կայարանի քաղաքական բաժնի ղեկավարի պաշտոնը, այնուհետև՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Բերիայի շրջանի քարտուղարի պաշտոնը։ Միաժամանակ սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության բաժնում և ԽՍՀՄ կենտրոնական կոմիտեին կից Բարձրագույն կուսակցական դպրոցում, որն ավարտել է 1948 թվականին[3][8]։ 1948-1949 թվականներին եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի պատասխանատու, 1949 թվականին նշանակվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Բերիայի շրջանի առաջին քարտուղար (1953 թվականից՝ Շահումյանի շրջան)[9]։

Այդ ժամանակաշրջանում Շահումյանի նորակառույց շրջանը բարգավաճ չէր։ Դրա տարածքը գտնվում էր խոպան հողերում, այն բնակեցված էր հանրապետության լեռնային շրջաններից եկած աշխատավորներով և հայրենադարձներով, որոնք ծանոթ չէին գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման փորձին և տարածքի կլիմայական պայմաններին։ Դարչո Հովհաննիսյանի ղեկավարությամբ կազմակերպչական աշխատանքների արդյունքում շրջանային հանձնաժողովը կարողացավ բարելավել իրավիճակը։ Մի քանի տարվա ընթացքում կոլտնտեսական տնտեսությունների համար ստեղծվել են անհրաժեշտ ենթակառուցվածքները, աշխատուժի ինտենսիվ գործընթացները դարձել են մեխանիկացված և կազմակերպվել է անասնապահության համակցված կերերի արտադրություն։ Երկու տարվա ընթացքում շրջանը զգալի աճ է արձանագրել գյուղատնտեսության ոլորտում[10].

1953 թվականի հոկտեմբերի 16-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից պարգևատրվել է «Սոցիալիստական աշխատանքի հերոս» կոչումով և ստացել Լենինի շքանշանի և «Մուրչ և մանգաղ» ոսկե մեդալ[11][12]։

1954 թվականին Դարչո Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի Կոմկուսի անդամ[3]։ Հայաստանի Կոմկուսի Շամանյան շրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է մինչև 1961 թվականը։ 1961-1962 թվականներին եղել է Աբովյանի շրջանի, 1962-1968 թվականներին` Էջմիածնի շրջանի առաջին քրատուղար[7]։ 1968 թվականին նշանակվել է Մինիստրների խորհրդի հացամթերումների և համակցված կերերի արտադրության, 1970 թվականից՝ արտասահմանից վերադարձող հայերի ընդունման և տեղավորման պետական կոմիտեների նախագահի պաշտոններում[3]։

Դարչո Հովհաննիսյանը եղել է ՀԿԿ X-XXVI համագումարների պատգամավոր։ Նա ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի III-VIII գումարման պատգամավոր նախ Աթաբեկյանի թիվ 205 և Էջմիածին քաղաքի Շահումյանի թիվ 132 ընտրատարածքներից, այնուհետև Երևան քաղաքի Շիրակի թիվ 83-րդ ընտրատարածքից[3][13][14][7]։ Եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի գյուղատնտեսության հանձնաժողովի անդամ, այնուհետև նշանակվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի Առողջապահության, սոցիալական ապահովության և ֆիզիկական կուլտուրայի հանձնաժողովի անդամ[13][14]։

Մահացել է 1983 թվականին, Երևանում։ Թաղված է Նուբարաշենի գերեզմանատանը[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Лица, удостоенные почётных званий СССР. Герои Социалистического Труда // Армянская советская энциклопедия / Амбарцумян, Виктор Амазаспович. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 666. — 688 с.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Армянская советская энциклопедия, 1980, էջ 569
  4. 4,0 4,1 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 280
  5. Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 280-281
  6. 6,0 6,1 6,2 6,3 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 281
  7. 7,0 7,1 7,2 Депутаты Верховного Совета Армянской ССР, 1972, էջ 82
  8. Геворкян З. АГПУ: дорога длиной в 90 лет // Голос Армении. — 2012.
  9. Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 282
  10. Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 282-285
  11. 11,0 11,1 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 286
  12. 12,0 12,1  Դարչո Հովհաննիսյան «Երկրի հերոսներ» կայքում
  13. 13,0 13,1 Депутаты Верховного Совета Армянской ССР, 1963
  14. 14,0 14,1 Депутаты Верховного Совета Армянской ССР, 1968, էջ 85
  15. «Дарчо Оганесович Оганесян». hush.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Оганесян Дарчо Оганесович // Армянская советская энциклопедия / Виктор Амазаспович Амбарцумян. — Ер., 1980. — Т. 6. — С. 569. — 720 с.
  • Дарчо Оганесович Оганесян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 8-ой созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները։ 8-րդ գումարում. — Ер.: изд-во Верховный Совет Армянской ССР, 1972. — С. 82. — 178 с.
  • Дарчо Оганесович Оганесян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 7-ой созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները։ 7-րդ գումարում. — Ер.: изд-во Верховный Совет Армянской ССР, 1968. — С. 85. — 176 с.
  • Дарчо Оганесович Оганесян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 6-ой созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները։ 6-րդ գումարում. — Ер.: изд-во Верховный Совет Армянской ССР, 1963. — 171 с.
  • Саакян В. М., Геворкян В. А. Оганесян Дарчо Оганесович // Герои Социалистического Труда Армении = Հայաստանի սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ер.: Айпетрат, 1960. — С. 280-289. — 325 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 569